"Օրրան" ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին և հիմնադրման օրվանից ակտիվ գործունեություն է ծավալում գնահատման ոլորտում: Ընկերության աշխատակազմը համալրված է բանիմաց և պրոֆեսիոնալ աշխատակիցներով որոնք իրենց մասնագիտական կրթությունն են ստացել, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ընկերությունն ունի հաստատուն դիրք անշարժ գույքի գնահատման ոլորտում, որի մասին է վկայում շուրջ 13 տարվա աշխատանքային փորձը և համագործակցությունը ՀՀ-ում գրանցված տարբեր Բանկերի, վարկային կազմակերպությունների, պետական կառույցների և մի շարք այլ մասնավոր կազմակերպությունների հետ: Ընկերության առաջնահերթ նպատակն է մատուցել բարձրակարգ, արագ և մատչելի ծառայություններ, ինչպես մեզ հետ համագործակցող ընկերություններին, այնպես էլ անհատներին և իրավաբանական անձանց, որոնք հետաքրքրված են մեր ծառայություններով: Ընդլայնելով աշխատանքային գործունեության շրջանակը ընկերությունն առաջարկում է նաև չափագրման և գեոդեզիական աշխատանքներ: Աշխատակիցների լայն շրջանակը մեր ծառայությունները հասանելի են դարձնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում: